Ինչպես հայտնի է, հավելյալ քաշը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող առավել տարածված ռիսկի գործոններից է:
Այսօր ավելցուկային քաշի դեմ պայքարելու մեթոդների պակաս չկա՝ սկսած տարատեսակ դիետաներից մինչև զանազան միջամտություններ:
Այս շարքում իրենց ուրույն տեղն ունեն նիհարեցնող՝ բարիատրիկ վիրահատությունները, որին սովորաբար դիմում են տարբեր աստիճանի ճարպակալում ունեցող հիվանդները:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցում շարունակում են հաջողությամբ իրականացվել բարիատրիկ վիրահատություններ՝ արձանագրելով լավագույն ցուցանիշներ: Բավական է նշել, որ միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի տասնյակ բարիատրիկ վիրահատություններ են իրականացվել վիրաբուժության կլինիկայի ղեկավար, պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանի և նրա վիրաբուժական թիմի կողմից: Կատարված վիրահատություններն անցել են առանց բարդությունների, տվել են լավ արդյունքներ: Վիրահատվածների մեծ մասը նշում են հավելյալ քաշի մոտ 60-70%-ի կորուստ, ինչն արդյունավետ և գոհացնող է:
Կլինիկայում իրականացվում է ստամոքսի երկայնական մասնահատում՝ «սլիվ գաստրէկտոմիա», որի ժամանակ կիրառվում են բարձր որակի կարող ապարատներ՝ ստեպլերներ: Հետվիրահատական շրջանում վիրահատվածները դեղորայք ընդունելու կարիք չեն ունենում: Մանրակրկիտ նախավիրահատական հետազոտումը, համբերատար նախապատրաստությունը և հետվիրահատական շրջանի ուշադիր վարումը այս բնագավառում կլինիկայի հաջողությունների գրավականներն են:
.png)